Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այսօր մրցահարթակ ելան 77կգ քաշային մարզիկները: Հայկական Անդրանիկ Կարապետյան-Տիգրան Մարտիրոսյան երկյակը տիրացավ աշխարհամասի ողջ ոսկուն ու արծաթին: Անդրանիկն առաջինն էր 367 (170+197) կիլոգրամ արդյունքով, Տիգրանինն էր երկրորդ բացարձակ ցուցանիշը՝ 352 (160+192) կիլոգրամ: Մինչև այժմ մրցելույթ ունեցած մեր մարզիկները շահել են երեքական ոսկե ու արծաթե, մեկ բրոնզե մեդալ (վերջինս 69կգ քաշային կարգում մրցելույթ ունեցած Վանիկ Ավետիսյանի ակտիվում է): Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է: Նկատենք՝ առայժմ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ